impost, duty, tax, contribution, levy, custom;
— անցից, toll.
(յորմէ Անբաժ, Բաժին, եւ Բաժանել եւ այլն. լծ. եւ Բագ. ռմկ. փա՛յ. եւ լտ. փա՛րս, փօ՛րցիօ) Մասն, բաժին.
Բա, մասն. Հին բռ.։ Առաւել վարի որպէս Բաժին արքունի, այսինքն մաքս վաճառելի իրաց. պ. պաժ, կամ պայ. թ. պաճ.
Թողցուք զամենայն հրէայ ի հարկաց, եւ զբաժ զաղիցն (կամ զաղտիցն) եւ զպսակաց. (՟Ա. Մակ. ՟Ժ. 29. յն. զգին աղիցն.)
Վասն մտից եւ սակից, եւ բաժից եւ հարկաց. (Եղիշ. ՟Բ։)
Գուցէ ընդ որդւոյն տալոյ՝ զնա բաժ առնուցու. (Եզնիկ. իբր փոխարէն վճարք։)
ԲԱԺ. ἑπιμερής, ἑπιμέριος superparticularis, superpartiens Ըստ թուաբանից եւ երկրաչափից՝ է մասն քանակի, որ ունի եւ զորոշեալ մասն աւելի.
Տասնեկաւ, որ զամենայն բանից թուականաց (զզանազանութիւնս) բազմապատիկ եղելոց, եւ մասանց եւ բաժից՝ յինքեան ունի. (Փիլ. ՟ժ. բան.։)
ԲԱԺ. μοῖρος sors, fatum Ըստ ախտարաց կամ քաղդեայց՝ բաժին եւ վիճակ ճակատագրական.
Ոչ ումեք մահկանացուացս յաղթել ճակատագրի ... որպէս բաժանեցին ... եւ ոչ կարացի զերծանել ի բաժէն. (Ոսկիփոր.։)
ԲԱԺ. ա. Բաժանորդ. բագորդ. հաղորդ. կցորդ.
Եւ թէ՝ մեղաց մի՛ լինիր բաժ, ախտից տոռամբ ձգելով ի քարշ. (Շ. այբուբ.։)
• , ի հլ. «արքունի տուրք, հարկ, մաքս» Ա. մակ. ժ. 29. Եղիշ. «փոխարեն վճարք, իբր գին տրուած գումարը» Եզն. (գուցէ ընդ որդ-ւոյն տալոյ զնա բաժ առնուցու). որից բա-ժապան ՋԲ, ԱԲ կամ բաժապետ «մաքսա-պետ, մաքսերի վերակացու» Յս. որդի. բա-ժել «մաքսը վճարել կամ մաքս առնել» Յս. որդի. բաժտուն «մաքսատուն» ԱԲ. բաժրար Արձ. 1320 թուից (Վիմ. տար. 160)։
• -Պհ. bāž «մարս», պրս. [arabic word] bāz, [arabic word] bāǰ, [arabic word] bāz, [arabic word] pāž «մաքս, տուրք, հարկ», հպրս. bāǰi-«հարկ, արքունի տուրք», որոն-ցից պրս. [arabic word] bāǰbān, [arabic word] bāžbān. [arabic word] bāžvān, [arabic word] bāǰdār, [arabic word] bāǰdār «մաքսապետ, հարկահան», հպրս. βaζι γραβαν «մաքս առնելը» (իբր *bāǰigraba-)։ Իրան-եան բառերը ծագում են հնխ. bhag>սանս. bhaǰ «բաժանել» արմատից։ Իրանեանից փոխառեալ բառեր են նաև վրաց. ბაჟი բա-ժի «մաքս», საბაჟო սաբաժո «մաքսատուն», թուշ. սաբաժո «մաքսատուն», քրդ. [arabic word] bāǰ և թրք. [arabic word] bāǰ «մաքս, տուրք, հարկ», Խիվայի թթր. [arabic word] baǰman «անասունների հարկը հաւաքող պաշտօնեայ», թալմուդ. [hebrew word] baz-bān «մաքսապետ»։ Տե՛ս նաև բաժանել բա-ռի տակ։-Հիւբշ. 115։
• Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ։ ՆՀԲ այս մեկնութեան հետ յիշում է նաև հյ. անբաժ, բաժին, բաժանել, բագ, թրք.
• փայ, լտ. pars, portio «մաս»։ -Böt-ticher ZDMG 1850, 351 համեմատեց սանս. bhāǰya բառի հետ։ Նոյն Arica 79, 317 սանս. bhāga «մաս, բաժին, երջանիկ, բախտ, յաջողութիւն, գեղեց-կութիւն», զնդ. baγa-և պրս. bāǰ բա-ռերի հետ։ Lag. Urgesch. 359 սանա-bhaǰ «բաժանել» արմատից ևն։